«Ողբերգական է». Սերժ Թանկյանն արտահերթ ընտրությունների կոչ է անում
![]() 518 Կիրակի, 14 մարտի, 2021 թ., 21:25 System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Հայաստանում տիրող հետպատերազմյան իրադարձություները նա ողբերգական է որակել: «Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին (ես ասում եմ՝ «ամոթալի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլևս մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև բռնապետության ու անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորսված 2500-ամյա պատմական հայրենիքի համար: Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ»,- ասել է նա: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
133Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
307Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
76925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
76524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61221.02.2026, 00:42
