Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին բռնության է ենթարկվում. ԱՀԿ

Մոտ 736 միլիոն կին կամ կանանց 1/3-ն աշխարհում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց, այդ թվում՝ զուգընկերոջ կողմից։
Այս մասին հաշվետվություն է ներկայացրել Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին ենթարկվում է բռնության: Ընդ որում, վերջին տասնամյակում այդ թիվն անփոփոխ է։
Միևնույն ժամանակ, 15-24 տարեկան 4 կանանցից առնվազն 1-ը զուգընկերոջ կողմից բռնության է ենթարկվել:
«Միլիոնավոր կանանց նկատմամբ բռնության խնդիրը բնորոշ է յուրաքանչյուր երկրին ու մշակույթին, ինչը խորանում է COVID-19 համաճարակի հետևանքով: Սակայն, ի տարբերություն կորոնավիրուսի, այն հնարավոր չէ կանգնեցնել պատվաստանյութով։ Մենք կարող ենք պայքարել դրա դեմ միայն կառավարությունների, համայնքների և անհատների համակարգված ջանքերի, կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնման, առողջ և փոխադարձ հարգալից վերաբերմունքի շնորհիվ»,-հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրայեսուսը։
Ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնության ամենատարածված ձևն ինտիմ զուգընկերոջ կողմից դաժան վերաբերմունքն է: Ընդ որում, ստացված տվյալների համաձայն, աշխարհում կանանց 6%-ը սեռական բռնության է ենթարկվում այն անձանց կողմից, որոնք չեն հանդիսանում նրանց ամուսինը կամ զուգընկերը: Իրական ցուցանիշը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել՝ հաշվի առնելով սեռական բռնության դեպքերի ոչ լիարժեք գրանցումը։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
8400:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
93Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
89Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42107.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76401.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75001.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75801.11.2026, 21:12