107 մլն դոլարի դուրս բերումը Համահայկական հիմնադրամին տարել է փակուղի. Հիմնադրամը միջազգայնորեն հեղինակազրկվում է
![]() 812 Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 12:05 Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագիրը անհայտ է մնում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել է չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին տեղեկատվությունը, կայքում ևս չկա վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն: Մինչդեռ Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ նվիրատվությունների մի զգալի մասը պատերազմի թեժ օրերին ծածուկ պայմանավորվածությամբ՝ փոխանցվել է ՀՀ պետբյուջե և այն վերածվել է սովորական բյուջետային ծախսերի, ըստ որում հայտնի չէ՝ ի՞նչ ծավալով և կոնկրետ ի՞նչ նպատակային ծախսի անվան տակ է փոխանցումն արվել: Զավեշտմն այն է, որ այս սկանդալային ինֆորմացիան նախարարությունը հաստատեց ի սկզբանե՝ Yerevan.Today-ին՝ դեռևս երկու շաբաթ առաջ: Ավելին, սկզբում տպավորություն կար, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակված էր հայտնել մանրամասներ, բայց ինչ որ պահից՝ ֆիննանսների նախարարը որոշեց լռությամբ ջրից չոր դուրս գալ: Չի բացառվում նաև, որ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ցուցումով է որոշվել ծածկադմփոց անել՝ մինչև որ պարզ կդառնա հանրահավաքների ելքը կամ այս քաղաքական ռեժիմի ապագան: Ընդգծենք, նոյեմբերի 2-ին, երբ հեռախոսով կապ հաստատեցինք հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ իրավունքով , ու՞մ ցուցումով ու թույլատվությամբ է հիմնադրամի տնօրենը պետբյուջե գումարներ փոխանցել նվիրատվությունների հաշվին, պարոն Արշամյանը վախենալով, որ մեծ աղմուկ կբարձրանա, մի քանի զանգով թախանձագին խնդրեց, որպեսզի հրաժարվենք ինֆորմացիան հրապարակելու մտքից՝ պատճառաբանելով, թե պատերազմ է, դրանով կվնասենք Հիմնադրամի հեղինակությանը: Բայց պետք է խոստովանենք, որ այդ պահից սկսած՝ մեր առջև բոլոր դռները փակվեցին: Ավելին, նա մեզ խոստացավ կանխել ֆինանսների նախարարի մեկնաբանությունը և իրականում այդպես էլ եղավ…. Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
