Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել. հունիսին արտահերթ ընտրություն կլինի. «Ժողովուրդ»
![]() 731 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 09:10 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս պահի դրությամբ հայրենի իշխանության և ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Մինչ այս պահը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակները այնպիսի տպավորություն են ձևավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որևէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի: Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են՝ Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, և իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը և ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապ հաստատում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների: Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է եղել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը և ունի հստակ ձևավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
