Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը
929
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 12:00

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեկնաբանել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձերբակալման մասին լուրը:
Գերատեսչության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Աքպերովի կալանավորման մասին հաղորդագրությունները, որոնք ավելի վաղ տարածվել են ԶԼՄ-ներում, համապատասխանում են իրականությանը:
Նշվում է, որ հետագայում ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Աքպերովի ձերբակալության և նրա նկատմամբ որպես խափանման միջոց 4 ամիս ժամկետով կալանավորում ընտրելու մասին:
Հաղորդվում է, որ աշխատանքից ազատված գեներալը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանցագործությունը կատարվել է 19 տարի առաջ Կիևում։ Ռովշան Աքպերովը սպանել է գործարար Էլչին Ալիևին՝ սրտի շրջանում դանակի հարվածներ հասցնելով։