Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սխալները չտեսնելը դատապարտում է ազգին վերապրել սեփական դժբախտությունները»․ Տարոն Սիմոնյան

«Սխալները չտեսնելը դատապարտում է ազգին վերապրել սեփական դժբախտությունները»․ Տարոն Սիմոնյան
190
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 17:50

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմության օբյեկտից պատմության սուբյեկտ դառնալու գործընթացն ազգից ուժերի գերլարում է պահանջում։
Դա հնարավոր չէ իներցիային տրված քաղաքականությամբ, հնարավոր չէ անպատասխանատու և իրենից դուրս մեղավորներ փնտրող քաղաքական վերնախավով, հնարավոր չէ ժամանակի ոգին չզգացող ինքնահռչակ հպարտ֊կամակատարներով։
Բավարար է հետահայաց դիտարկում անել այն հասարակական, ռազմական, արտաքին ու ներքին քաղաքական և այլ գործընթացներին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում մինչև 1921թ֊ի Մոսկվայի (հետագայում՝ Կարսի) պայմանագիրը և մինչև 2020թ֊ի եռակողմ հայտարարությունը, և որևէ կերպ բանական մարդու ուղեղի մեջ չտեղավորվող, անթույլատրելի և գրեթե կրկնվող քայլերի պատկերը հստակ կլինի։
Իսկ սեփական սխալները չտեսնելը դատապարտում է ազգին վերապրել սեփական դժբախտություններն այնքան անգամ, մինչև չմաքրվի պատրանքներից ու չգիտակցի իր պատմական դերը, որպեսզի ի վերջո պատմության օբյեկտից դառնա պատմության սուբյեկտ...»։