Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ Սեյրան Օհանյանը դեռ հիվանդանոցում է
![]() 703 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 14:45 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Դատավոր ԱննաԴանիբեկյանը հայտարարեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, որով վերջինը հայտնել է, որ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել դատական նիստին։ Նիստին ներկա չէր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի՝ հիվանդանոցում լինելու մասին իմանալով՝ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին նիստին չներկայանալ, քանի որ արդեն իսկ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում նիստը չէր կարող կայանալ։ Արամ Վարդևանյանը նաև հայտնեց, որ հաջորդ երեքշաբթի Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
