ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի մասին
![]() 241 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 21:30 ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ տվյալներ ՀՀ ԱԱԾ–ում առկա չեն։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված այն լուրերը, որ նա հեռացել է Հայաստանից, քանի որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն աղբյուրին հայտնել էր, որ Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել նրա՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։ ԱԱԾ-ից հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք ստուգում իրականացվում է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից լրտեսություն կատարելու լուրերի առնչությամբ։ «ԱԱԾ–ն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները»,–նշված էր մեր հարցին ի պատասխան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
