Համաժողովում կքննարկվի Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը. Արա Խզմալյան
![]() 496 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 19:15 Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԳՄՍՆ այցի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ «Համաժողովի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր»,–ասել է Խզմալյանը։ Բացի այդ, համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Խզմալյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Միաժամանակ, նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Առաքելության թվում պետք է լինեին Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության չորս ներկայացուցիչ։ Այդ այցը, սակայն, չկայացավ ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
133Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
307Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
76925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
76524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61221.02.2026, 00:42
