«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու». Սերժ Սարգսյան
![]() 911 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 14:10 «Երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան»,- դատարանի բակում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ «Անցյալ տարի հենց այստեղ ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում դիզելի անհեթեթ գործի մասին, այլ՝ ազգային խնդիրների, ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ զգում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները... Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։ Նրա խոսքով՝ ունեն պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքով ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»,- հավելեց նախկին նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
