Երևանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել
![]() 300 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 21:30 Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մարտի 14-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել է, որ իրենց բակում ընկել է: «Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հաջողվել է պարզել, որ վիճաբանության ընթացքում երիտասարդին դանակահարողը Ֆրունզեի փողոցի բնակիչ է։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
