Ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»
![]() 774 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 09:39 «Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլի» ոչ սորոսական թևում հակված են ընտրությունների գնալ հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով, քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին։ Սակայն մեզ ասացին, որ, այդուհանդերձ, մինչև ընտրությունները կընդունեն նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագիծը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրվել։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ «Կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից»։ Մենք տեղեկացանք նաև, որ ԸՕ-ն վճռորոշ է լինելու որոշ կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու առումով, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում, սակայն եթե ընտրությունների գնան հին օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով, ՀԱԿ-ը չի մասնակցի։ Նախ, որովհետև այդքան ֆինանս չունեն, ոչ էլ՝ վարկանիշային թեկնածուներ, իսկ համամասնականի դեպքում կարող են ապավինել Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
