«Կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի». Նիկոլ Փաշինյան
![]() 1166 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 12:24 Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ, հանդիպում-քննարկում է անցկացնում բնակիչների հետ: «5 ամիս ՀՀ-ն գտնվում է հետպատերազմյան իրավիճակում, գիտեք, որ շատ ագրեսիվ ձևով իշխանությունն ու կառավարությունը հարձակումների է ենթարկվում: Գիտեք՝ ինչպիսի կոչեր են հնչում»,- իր ելույթում ասել է Փաշինյանը՝ հավաքվածների ուշադրությունը հրավիրելով մեկ փաստի վրա. «Էս հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից, որը չափազանց մեծ ձեռքբերում է, ժողովրդի ձեռքբերում: Այո՛, ՀՀ-ում այսօր կան ագրեսիվ ուժեր ու նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են: Ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների՝ սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում, որոշ դատավորներ էլ դրանք խրախուսում են»: Նրա խոսքով՝ հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները. «Մենք հավատացել ու հավատում ենք մարդու փոփոխությանը, բայց նաև հասկանում ենք, որ դրան կա ժամկետ, չափ ու սահման, բայց շատերն այդ սահմանը հատել են՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական: Ի հեճուկս իմ ասածի, այսօր կան մարդիկ և ուժեր, որ ՀՀ-ում ուզում են արյուն: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև նրանք դեռևս չեն հագեցել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, քաղաքական տասնյակ սպանությունների արյունով»,- հայտարարեց վարչապետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
