«Փաշինյանը խոստովանեց». #Риа_новости-ի անդրադարձը վարչապետի հայտարարություններին
![]() 973 Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 14:27 Ռուսական մամուլն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին և այնտեղ արված հայտարարություններին: Այսպես, Риа новости-ն գրել է, թե Փաշինյանը խոստավանեց, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է Սու -30 ՍՄ կործանիչներ՝ առանց հրթիռների: Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Նրանք մեզ ասում են. Ինչո՞ւ եք գնել ինքնաթիռը: Այո, մենք գնել ենք ինքնաթիռը, այն առաքվել է մայիսին, և այո, մենք ժամանակ չունեինք հրթիռները գնել պատերազմից առաջ»: Լրատվամիջոցը նշում է, թե Փաշինյանը ողջ պատասխանատվությունը գցել է նախկին իշխանությունների վրա. «Ինքնաթիռներ կգնեիք, որ մենք հրթիռներ գնե՞նք: Ինչո՞ւ 26-ամյա պետությունը կործանիչ ինքնաթիռներ չուներ»,- ասել էր Փաշինյանը: Риа новости-ն մեջբերել նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի խոսքերը, թե Ռուսաստանից գնված Սու -30 ՍՄ-ն զինամթերքով հագեցած չեն եղել: «Նրա խոսքով, Ռուսաստանը 130 կիլոմետր հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրներին: Հայաստանի իշխանությունները չեն հաստատել այս հայտարարությունը»,- գրել է լրատվականը: Հիշեցնենք՝ 2020-ի հուլիսի 3-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ինքնաթիռները «մարտական խոցումով» առաջին մարտական թռիչքներն է իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ «գրոհային գործողության համար»: Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ: Սա փաստում է, որ ըստ երույթին, 2020-ի հուլիսին Փաշինյանը ստել է: ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54

