Ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է. ընտրությունների մասին հայտարարությունը բլե՞ֆ է. «Ժողովուրդ»
![]() 709 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 09:09 «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է: «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որպեսզի Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։ Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երևանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել: Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաեւ անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը ևս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաև այն հարցի շուրջ, որ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, կարծես թե, վերջինը նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
