Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բացակայության մասին

Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բացակայության մասին
731
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 10:18

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրոմիության հետ հարաբերություններ չունի, քանի որ դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից:
Այս մասին նա ասել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
«Որպես կազմակերպություն՝ Եվրոմիության հետ հարաբերություններ չկան։ Այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով»,- հայտարարել է Լավրովը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Մոսկվան բաց է Եվրոմիության հետ կառուցողական երկխոսության համար՝ փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հիման վրա, եթե ԵՄ-ն պատրաստ է նման համագործակցության: