«Արտահերթ ընտրության առանցքային խնդիրներից մեկն էլ լինելու է ընդդիմության ձևավորումը». Արման Բաբաջանյան
![]() 686 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 10:33 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Հայաստանի արտահերթ ընտրության առանցքային խնդիրներից մեկն էլ լինելու է ընդդիմության ձևավորումը: Հայաստանն ունի ոչ միայն նոր իշխանության կամ նոր մանդատով իշխանության, այլ նաև նոր ընդդիմության անհրաժեշտություն: Հետհեղափոխական, ինչպես նաև հետպատերազմական շրջանը ցույց է տվել, որ Հայաստանում ընդդիմության դրոշակակրի համար պայքար մղող նախկին կառավարող համակարգը չի գտել բավարար մտավոր և կամային ուժ, բավարար հեռատեսություն հանրության հետ երկխոսության միջոցով իր կառավարման համար պատասխանատվություն ստանձնելու, վերափոխվելու, այդպիսով ընդդիմադիր նշաձողը վերցնելու կարողություն: Իրավիճակից դուրս գալու խնդրի լուծումը հանրության ձեռքում է, և արտահերթ ընտրությունը դրա հնարավորությունն է, Հայաստանում ոչ միայն նոր իշխանություն, նաև նոր ընդդիմություն ձևավորելու հնարավորությունը: Ավելին, մեծ հաշվով, եթե խնդիրների ուսումնասիրումն ու ախտորոշումն իրականացնենք առավելագույնս խորքային, պարզ կդառնա, որ Հայաստանում շատ-շատ հարցեր վաղուց արդեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համակարգային խնդիրների դաշտում են և այդտեղ են պահանջում լուծումներ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
