«Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու». ՍԴ նախագահ
![]() 406 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 12:06 Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ: Դատավոր Հրայր Թովմասյանը միացել էր միջնորդությանը՝ նշելով, որ հանրությունը պետք է ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկել էր ընդմիջել և միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում, մինչդեռ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը դեմ էին արտահայտվել։ Գրավո՞ր, թե՞ բանավոր. քիչ առաջ հարցը դրվեց քվեարկության ու ստացավ հավասար ձայներ: ՍԴ նախագահն ասաց. «Գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով. դատաքննությունը հայտարարվում է ավարտված. դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով, ըստ էության, որոշում կայացնելու համար: Նիստը փակված է»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
