«Հոգևոր վանդալիզմի հերթական դեպքը Երևանում». Սուքիաս Թորոսյան
![]() 449 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 02:12 Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգևոր վանդալիզմի հերթական դեպքը Երևանում. Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքից գողացել են 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որը տեղադրված էր նրա գերեզմանին: Կիսանդրու հեղինակն էր հանդիսանում հանրահայտ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Նշենք, որ այս տարածքը Երևանի Մլեր կոչվող նախկին քաղաքային գերեզմանատունն է եղել, որտեղ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թաղվել են նաև հայ երևելիները, այդ թվում՝ 1918-ի Սարդարապատի հերոսամարտի և 1921-ի Փետրվարյան ապստամբության հերոսները (ներկայումս նրանց գերեզմանների հետքերը կորսված են): |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
133Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
307Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
76925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
76524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61221.02.2026, 00:42
