Թուրքական դատարանն արդարացրել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչին

Ստամբուլի ընդհանուր իրավասությունների դատարանը մարտի 23-ին արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին:
Օվյուչն իր ինսթագրամյան սթորի բաժնում, անդրադառնալով 2020թ. Քիմ Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին, գրում է Ermenihaber-ը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինսթագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:
Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն էր սկսել։
Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։ Նա պնդել էր, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։
Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։
Մարտի 23-ին կայացած դատական նիստին ներկա է եղել նաև Սիմոն Չեքեմը: Նա նշել է, որ Օվյուչը չի ասել, որ զզվելի է ինչ-որ մարդ, այլ ասել է՝ «զզվելի են հայերը»: Չեքեմը դատարանից պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղադրյալին:
Սակայն դատարանը մեղադրյալի դեմ հարուցված գործի առնչությամբ դիտավորյալ հանցանք չի նկատել և վճռել է արդարացնել Օվյուչին:
Հիշեցնենք, որ Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
89028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
68424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70923.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
87020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
189719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
82419.10.2026, 11:48