Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

ԱՀԿ-ում հայտարարել են, որ Եվրոպայում կշարունակվի կորոնավիրուսի տարածման աճը

ԱՀԿ-ում հայտարարել են, որ Եվրոպայում կշարունակվի կորոնավիրուսի տարածման աճը
713
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 11:16

Կորոնավիրուսային վարակը Եվրոպայում կշարունակի տարածվել հաջորդ 4 շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն։

Նրա խոսքով՝ վարակի տարածումն ուժեղանում է եվրոպական երկրների մեծ մասում, դրա հետևանքով աճում է վարակման և մահվան դեպքերի թիվը։
Քլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի տարածումը հնարավոր է դանդաղեցնել, եթե բնակչության պատվաստումը տեղի ունենա արագացված տեմպերով, ինչպես նաև եթե մարդիկ չմոռանան պաշտպանական դիմակների մասին:
Ներկայումս Եվրոպայում պայքարում են COVID-19-ի 3-րդ ալիքի դեմ։ Քլյուգեն կարծում է, որ միայն պատվաստումը կարող է փրկել գարնանային ալիքի տարածումից. «Մենք տեսնում ենք, որ, երբ բնակչության 60%-ը պատվաստվել է, բոլոր ցուցանիշները (Իսրայելում) սկսել են բարելավվել․ վարակի, հոսպիտալացման և մահվան ավելի քիչ դեպքեր»,-ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նման արդյունքներ են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում։
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 122,99 միլիոն մարդ, մահացել՝ 2,71 միլիոն մարդ։