Ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը. «Հրապարակ»
![]() 785 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 09:28 «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։ Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռ․ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։ Անորոշ է նաև այն հարցը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խրամատը չի լքում, բայց չի էլ հավակնում ակտիվ դերակատարման, ասենք՝ ցուցակի առաջին համարը լինելուն, եթե, իհարկե, վերջին պահին մտքափոխ չլինի։ Այս առումով ՀՀԿ-ն բարդ ընտրության առջև է կանգնած՝ ում գրեն ցուցակի սկզբում, ով է վարչապետի իրենց թեկնածուն։ ԱՄՆ-ում ուսման մեկնած Վիգեն Սարգսյանը բացակայել է երկրից և չի կարող մասնակցել այս ընտրություններին, Արփինե Հովհաննիսյանը սառեցրել է անդամությունը, և, ասում են, չի բացառվում՝ Քոչարյանի ցուցակով գնա, Արմեն Աշոտյանի հանդեպ նեգատիվը շատ է։ Մի խոսքով՝ քննարկում են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
