«Ռազմական ոլորտում ՀՀ վարչապետի ոչ կոմպետենտությունն ապշեցնում է»․ ռազմական փորձագետ Կոնստանտին Մակիենկո
![]() 871 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 11:56 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առանց հրթիռների ռուսական Սու-30 կործանիչներ գնելու մասին հայտարարությունը խոսում է ռազմական ոլորտում նրա ոչ կոմպետենտության մասին։ Վրիպումը կարելի էր ներել, երբ Փաշինյանը նոր էր ստանձնել պաշտոնը։ Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Կոնստանտին Մակիենկոն MK-ին տված հարցազրույցում ասել է, որ մարտական ինքնաթիռները գրեթե երբեք չեն առաքվում առանց զինամթերքի: «Նորմալ պրակտիկա է, երբ կրիչի, տվյալ դեպքում՝ Սու-30-ՍՄ կործանիչների հետ միաժամանակ մատակարարվում է խոցման ավիացիոն միջոցների առնվազն 1 ստանդարտ հավաքածու»,- ընդգծել է նա: Մակիենկոն հավելել է, որ Հայաստանին «միանգամայն ճիշտ» են մատակարարել և՛ կործանիչները, և՛ խոցման ավիացիոն միջոցները։ «Ռազմական ոլորտում Հայաստանի վարչապետի ոչ կոմպետենտությունն ապշեցնում է։ Երբ նա նոր էր պաշտոնն ստանձնել, հնարավոր է՝ իրեն՝ լրագրողին, դա ներելի էր»,-ասել է մասնագետը։ Նա ենթադրել է, որ Հայաստանի վարչապետը «կարճ հիշողություն ունի», քանի որ քաղաքական գործիչը մոռացել է կործանիչների հարվածների մասին սեփական խոսքերը։ Բացառված չէ նաև, որ Փաշինյանը ստում է, հավելում է լրատվամիջոցը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
