Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մի քանի ծանոթի հորդորում եմ`պետք չէ մի օր ալիև խաղալ, իսկ հաջորդ օրը դիմել ՅՈՒՆԵՍԿO»․ պատմաբան»

«Մի քանի ծանոթի հորդորում եմ`պետք չէ մի օր ալիև խաղալ, իսկ հաջորդ օրը դիմել ՅՈՒՆԵՍԿO»․ պատմաբան»
387
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 02:20

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խիստ մասնավոր:
Այսօր ադրբեջանական վանդալիզմի մասին խոսելիս, երբեմն որոշ խիզախներ նկատում են, որ մենք էլ այդ առումով մեր մեղքերն ունենք: Ուզում եմ հարցնել՝ որ ասում եք մենք էլ ենք քանդել, ովքե՞ր են մենքը, այդ մենքի մեջ դուք կա՞ք, կամ դուք կա՞ք այն մարդկանց մեջ, որ փորձել են չթողնել քանդեն: Քանդելը հակառակ համեմատական է այն մարդկանց քանակին, ովքեր չեն թողնում քանդել:
Իմ համեստ փորձառությունը ինձ թույլ է տալիս նկատել, որ այսօր բարձր գոռացողների մեջ ես անձամբ ճանաչում եմ մի շարք մարդկանց, ովքեր քանդելու հարցում մեղմ ասած ետ չէին մնում այսօրվա քանդողներից:
Հասկանում եմ, որ ՖԲ-ն անկեղծանալու հարթակ չէ: Ուղղակի մի քանի ծանոթի հորդորում եմ՝ պետք չէ մի օր ալիև խաղալ, իսկ հաջորդ օրը դիմել Յունեսկօ»: