Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի
995
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 14:16

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նա առաջարկել է նոր հարթակ ստեղծել՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:

«Չենք դիտարկում որևէ հարթակ Ռուսաստանի հետ, որը օկուպացրել է մեր տարածքները»,- հայտարարել է նա՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացում՝ որպես երկխոսության վայր։