«Այս թեման պետք է փակ լինի. չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին». Տավուշի մարզպետ
![]() 923 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 14:08 Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Տավուշի սահմանին և ինչո՞ւ էին վերջերս ռուս խաղաղապահներն այցելել Իջևան, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ սահմանին ամեն ինչ հանգիստ է, սահմանային փոփոխության որևէ քննարկում չի եղել: «Ինչ վերաբերում է զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա մշտական բնույթ ունի, կապված է Պաշտպանության նախարարության ֆունկցիաների, գործողությունների, իրենց պարտականությունների կատարման հետ: Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք Պաշտպանության նախարարությանը կամ Գլխավոր շտաբին»,- նշել է մարզպետը: Տավուշի մարզից շրջաններ հանձնելու լուրերին ի պատասխան Չոբանյանն ասել է. «Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթաց որևէ մեկի կողմից՝ մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու և ես կապրեմ այս երկրում: Եվ եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կանգնած կլինեմ սահմանին՝ այն չեզոքացնելու: Հայ ժողովրդի և Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի, քննարկման առարկա չլինի»,- ասել է Տավուշի մարզպետը՝ հորդորելով «նման խոսակցություններով թշնամու ջրաղացին ջուր չլցնել»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
