Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ է կայացվել
![]() 1007 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 16:08 Թուրքիայի 3 նախկին բարձրաստիճան ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հաղորդում է Anadolu գործակալությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանությանը մեղսակից է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և ահաբեկչական համարում։ Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են նաև ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։ Ըստ գործակալության՝ Ստամբուլի դատարանը Դինքի սպանության նախապատրաստման համար մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Թուրքիայի Տրապիոն նահանգի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոն նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրել են FETO-ին անդամակցելու մեջ։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
