Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
1041
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 19:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունը տարածաշրջանում կայունացել է ու ընդհանուր առմամբ հանգիստ է»,- նշված է հաղորդագրության մեջ։