«Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս». Դանիել Իոաննիսյան
![]() 288 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 14:36 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ՝ Արմավիրի մարզում, Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար: Այստեղ կարևորը ոչ միայն (ոչ այդքան) այն էր, որ Փաշինյանի դե ֆակտո նախընտրական գործուղումը դե յուրե պաշտոնական էր, այլ այն, որ ելույթներում նախընտրական խոսքը մեկտեղված էր պաշտոնեական լիազորություններից բխող քայլերի հետ: Օրինակ՝ նախարար Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, ամբողջությամբ լիազորություններից բխող քայլ էր, որը տեղում հենց օգտագործվեց ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար... Չէ՞ որ ընդդիմադիրներն իրենց քարոզարշավի ժամանակ չեն կարող ասել, որ «հենց նոր որոշեցինք ձեզ համար ասֆալտ փռել»: Այլ կերպ ասած, պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակցային առավելություն ստանալու համար: Դա անընդունելի է և հանդիսանում է վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում (լինում է նաև ծպտյալ չարաշահում): Հ. Գ. Դա նաև հակասում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մեջ դրված տրամաբանությանը (թեև, նախագծով դա միայն քարոզարշավի ժամանակահատվածի համար է արգելված): Եվ հենց այս պատճառով եմ ես ասում, որ ՔՊ-ն պետք է քաղաքական կամք ունենա՝ վարչական ռեսուրսի հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումներն ընդունելու համար»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
