«Ինչի՞ մասին է խոսում ԱԽ քարտուղարը, եթե Թուրքիայի հետ որևէ բանակցություն չկա». լրագրողը՝ ԱԳ նախարարին
![]() 763 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 15:32 «Ուզում եմ ասել, եթե Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն գոյություն չունի բանակցություն, որևէ ձևաչափով գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ «Արման Աբովյանի հարցին ի պատասխան՝ Թուրքիայի հետ բանակցություններ գնում են, թե՞ ոչ, հայտարարեցիք, որ տեղյակ չեք, իսկ նոր նշեցիք, որ նման բանակցություններ չկան»: Ճշգրտող հարցին, թե եթե բանակցություններ գոյություն չունեն, ապա ինչի՞ մասին է խոսում ԱԽ քարտուղարը, երբ ասում է՝ պետք է շտկումներ անել հարաբերություններում, Այվազյանը չմեկնաբանեց՝ հորդորելով այդ հարցն ուղղել ԱԽ քարտուղարին: Հարցին՝ այն իշխանությունը, որի քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի, ունենք գերիներ, որոնց հարցը դեռ չի լուծվել, կարո՞ղ է շտկումներ անել, ԱԳ նախարարը պատասխանեց, որ իշխանության հասցեին հնչեցված գնահատականի հետ համաձայն չէ: Նա հավելեց, որ բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ այսօր խոսել է Արտաքին հարաբերությունների հանձանժողովի նիստին՝ ընդգծելով, որ, իհարկե, առաջնայինը գերիների հարցի շուտափույթ լուծումն է: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
