«Ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը». Վատիկանը դատապարտում է
![]() 414 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 22:16 Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններում շարունակվում է հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի համակարգային ոչնչացումը: Սա արվում է աշխարհի լռության պայմաններում, որը չի միջամտում այս մշակութային զտումներին: Ու թեև Ադրբեջանը պաշտոնապես հերքում է նման պրակտիկայի կիրառումը և ավերածությունները վերագրում է ռազմական գործողություններին, լրագրողները, այդ թվում՝ BBC-ի, փաստավավերագրել են բազմաթիվ վայրեր, որտեղ հայկական ներկայությունը սրբվել է երկրի երեսից խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, գրում է vaticannews.va-ի լեհերեն բաժինը: Իտալական Արկաչու նախաձեռնությունը, որն զբաղվում է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանմամբ, զգուշացնում է, որ այդ մշակութային կոթողներն օկուպացված տարածքներում օր օրի ոչնչացվում են ադրբեջանական ռեժիմի կողմից: Ասոցացիան այս գործողությունները համարում է մշակութային ցեղասպանություն, որը չի կարող անպատիժ մնալ: Ասվածի ապացույցն են BBC-ի թղթակցի հաղորդումներն այն մասին, որ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերվել է: Աղբյուրը հիշեցնում է, որ Ալիևն, այցելելով օկուպացված տարածքներ, կոչ էր արել մաքրել եկեղեցիների վրայից «բոլոր նշանները, որոնք, կեղծում են այս տարածքների պատմությունը»: Լրագրող Իոնա Ֆիշերն այցելել է նաև Ջրական, որտեղ Սուրբ Աստվածածին եկեղեցուց միայն հիմքի քարերն են մնացել: Ոստիկանները, որոնց հետ նա զրուցել է, ասել են, թե տաճարը քանդվել է ռազմական գործողությունների հետևանքով: Սակայն կան տեսագրություններ, որ հաշտության ստորագրման օրը այն կանգուն ու անվնաս է եղել: Ցավոք, հաշտության պայմանագիրը, որ ստորագրվել է նոյեմբերին, չի պարունակում որևէ կետ եկեղեցիների ու վանքերի պահպանության վերաբերյալ, ինչն ապագայի համար լուրջ մտավախություններ է առաջ բերում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
118Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
296Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
76025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
75824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60921.02.2026, 00:42
