«Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 30-50%-ը. իմքայլական պատգամավորը՝ #РИАНовости-ին
![]() 786 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 15:28 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալ: Հրաժարականը կլինի ապրիլին և դրանով իսկ կսկսվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Գրում է РИА Новости-ն։ «Արտահերթ ընտրությունները բավարար չեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն ներկա պայմաններում դա ինչ-որ գործնական լուծում է։ Մարդկանց մշտապես փողոց դուրս բերելն ու բոյկոտելը, դժվար թե իրավիճակի կայունացման արժանի այլընտրանք լինի»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: Նա կարծում է, որ Փաշինյանի կողմնակիցները լավ հնարավորություն ունեն խորհրդարանում վերընտրվելու համար։ «Դրա վկայությունը հարցումների արդյունքներն են։ «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 30-50 տոկոսը։ Դա ավելի քիչ է, քան 2018-ի ընտրություններում, երբ մեր կուսակցությունն ստացավ 70 տոկոս։ Բայց աջակցության ներկայիս մակարդակը 10 անգամ գերազանցում է մեզնից հետո եկող քաղաքական ուժերի վարկանիշները»,- պարզաբանել է Զոլյանը։ «Մարդիկ հիմնականում հասկանում են, որ պատերազմում կրած պարտությունը միայն Փաշինյանի մեղքը չէ, այլ նախորդ իշխանությունների կառավարման արդյունքը։ Հենց նրանք են մարդկանց փողոց կանչում և փորձում նրանց մեծամասնություն ներկայացնել»,- կարծիք է հայտնել զրուցակիցը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը համաձայն չէ, որ վարչապետի հակառակորդները ծրագիր չունեն: Նրա խոսքով՝ միացյալ ընդդիմության օրակարգի առանցքային կետը Փաշինյանի հրաժարականն է։ Երբ Փաշինյանը հեռանա, ընդդիմությունը ձեռնամուխ կլինի սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների։ Բայց կսկսի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմամբ։ «Բարգավաճ Հայաստանը հանդես է գալիս Մոսկվայի հետ կապերի ընդլայնման, միջպետական նոր փաստաթղթի ստորագրման օգտին։ Պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը Հարավային Կովկասում»,- նշել է Աբովյանը։ «Բարգավաճ Հայաստանը» դեմ է ընտրությունները բոյկոտելուն։ Կուսակցությունը մտադիր է մասնակցել ընտրարշավին որպես ինքնուրույն քաղաքական ուժ, թեև շարունակելու է կապը «Հայրենիքի փրկության շարժման» հետ, եզրափակում է լրատվամիջոցը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
