«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանն ազատվեց պաշտոնից
![]() 856 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 14:56 ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ,և նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։ Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
