Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանը Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել

Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանը Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել
981
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 15:00

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնել են ականազերծման գործակալությունից (ANAMA), հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Նշվում է, որ Շուշիում՝ ականազերծման, տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 2 հրթիռի բեկորներ:
«Հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։ Մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին»,- ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են՝ այս ամենը հաստատում է, որ պատերազմի ժամանակ «Իսկանդերներ»-ն օգտագործվել են Ադրբեջանի դեմ՝ Շուշի քաղաքի ուղղությամբ։