Պենտագոնը պատասխանել է սահմանների մոտ ռուսական զորքերի մասին Ուկրաինայի հայտարարություններին
![]() 843 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 19:08 Միացյալ Նահանգները ծանոթացել է Ուկրաինայի բանակի ներկայացուցիչների հայտարարություններին՝ երկրի սահմանների մոտ Ռուսաստանի ներկայության աճի մասին, այդ հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Երեքշաբթի Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետ Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ Ռուսաստանն իբր աստիճանաբար ավելացնում է զորքերն Ուկրաինայի հետ սահմանին, ինչը, նրա խոսքով, սպառնալիք է ստեղծում երկրի ռազմական անվտանգության համար: «Մենք տեղեկացված ենք ուկրաինացի զինվորականներից ստացված հաղորդագրությունների մասին՝ Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ զինծառայողների տեղաշարժերի վերաբերյալ։ Մենք քննարկում ենք հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերի վերաբերյալ մեր մտահոգությունները ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների հետ»,- ասել է Քիրբին: ՌԴ Պետդումայի՝ Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին «բավարար է իր հողերն ու իր տարածքները», Մոսկվայի կողմից հարձակման սպառնալիքի մասին հայտարարությունները նա անվանել է «լիակատար անհեթեթություն և զառանցանք»: Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խաղաղասեր պետություն է, որը միայն պաշտպանվում է, այլ ոչ թե հարձակվում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
