«Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
![]() 707 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 16:40 «Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ»: Խորեն Աբրահամյան Հայ մեծանուն դերասան, թատերական ռեժիսոր Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ.: Այնուհետև ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն): 1979–1984թթ. Աբրահամյանը եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ: Բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում և կինոյում: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր: Թատրոնում Խորեն Աբրահամյանի ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Աբրահամյանն ինքնատիպ էր իր արվեստում, կերտած կերպարներում՝ զուսպ ու նվիրված էր իր գործին ամբողջովին: Թատերագիր Պերճ Զեյթունցյանը մի առիթով Խորեն Աբրահամյանի մասին ասել է. «Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են: Մենք ունենք մեծություններ, որոնք եկան, հետո հեռացան, բայց աշխարհը չիմացավ նրանց գոյության մասին»: Մեծանուն դերասանը մահացել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում: ![]() ![]() ![]() ![]() |
Բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը (լուսանկար)
146Երեկ, 23:54Մեկ նկարի ցուցահանդես. «Լուսնկա գիշեր Դնեպրում»
156Երեկ, 22:54«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
29920.09.2025, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
37019.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
56617.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
60416.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
28215.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
70215.09.2025, 01:30