Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
![]() 809 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 20:12 Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը: Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումների, ինչպես նաև երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստման վերաբերյալ, որը նշվելու է 2022 թվականին»,- ասվում է ռուսական արտգործնախարարության հայտարարության մեջ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
