Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով

Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով
711
Կիրակի, 04 ապրիլի, 2021 թ., 16:56

Բաքուն և Անկարան պետք է ձգտեն ստորագրել «ազատ առևտրի մասին» համաձայնագիրը և ազատականացնեն առևտուրը, այդ թվում՝ ազգային արժույթներով հաշվարկներ իրականացնեն, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքանը:

«Մեր նպատակը պետք է լինի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ադրբեջանի հետ արտոնյալ առևտրային պայմանագրի տակ գտնվող ապրանքների ցանկն այնքան սահմանափակ է, որ դա չի համապատասխանում 2 երկրների փոխհարաբերություններին։ Այժմ մենք աշխատում ենք ավելի քան 150 տարբեր ապրանքների ցանկի վրա։ Սակայն, միասնական շուկա հասկացության համար մեզ ավելի հարմար է Ադրբեջանի հետ ազատ առևտրային համաձայնագիրը»,- ասել է Փեքանը՝ Բաքվում Ադրբեջանի կառավարության տնտեսական բլոկի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Թուրք նախարարը հավելել է, որ 2 երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ «Մենք պետք է խոսենք ոչ թե ապրանքների ցուցակների, այլ մեր առևտրի ազատականացման մասին։ 2 երկրների նախագահների կողմից մեր առջև դրված խնդրի՝ ապրանքաշրջանառությունը տարեկան մինչև 15 միլիարդ դոլար հասցնելու համար, մենք պետք է վերացնենք առևտրի փոխադարձ խոչընդոտները և ավելի մեծ ուշադրություն դարձնենք տեղական արժույթներով առևտրային գործառնությունների վրա»,- ընդգծել է Փեքանը:

Նախարարը նաև նշել է «երկու երկրների միջև հարաբերություններում ներդրումների մեծ կարևորությունը» և հայտնել թուրքական կողմի պատրաստակամությունը՝ Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքների և այլ աշխատանքների ոլորտում բոլոր տեսակի համագործակցության համար։