Ջանլուկա Մարչիանոն և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին
![]() 309 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 01:04 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով‚ որի ընթացքում նվագախումբը և իտալացի բանդոնեոնահար‚ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարեցին Պիացոլայի ստեղծագործությունները։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին‚ խոսելով Պիացոլայի արվեստի մասին‚ նշեց‚ որ այն չափազանց ինքնատիպ է ու գեղեցիկ‚ յուրաքանչյուր ոք սիրում է նրա հոգեպարար երաժշտությունը։ Արգենտինացի կոմպոզիտորի հնչյունները ներկայացնում են մեր կյանքի յուրաքանչյուր պահը՝ մեր տխրությունը‚ ուրախությունը‚ ուժը‚ թախիծը։ Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ իտալացի երաժիշտն ընդգծեց. «Ես երկար տարիներ աշխատում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Իհարկե‚ շատ տարիներ առաջ‚ երբ առաջին անգամ հանդիպեցինք‚ և՜ ես‚ և՜ նվագախմբի երաժիշտները շատ ավելի երիտասարդ էինք‚ այսօր էլ նվագախմբի մոտ պահպանվել է նույն մոտիվացիան‚ լավագույնն արարելու ձգտումը։ Նվագախմբի երաժիշտները միշտ ցանկանում են բացահայտել նորը‚ ինչը շատ ողջունելի ու գնահատելի է»։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջանլուկա Մարչիանոն։ Արամ Խաչատրյան լեփ-լեցուն դահլիճը մեծ ջերմությամբ էր ընդունում երաժիշտների յուրաքանչյուր կատարում‚ որը լի էր հույզերով ու ոգեղենությամբ։ Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։ ![]() ![]() ![]() |
Բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը (լուսանկար)
146Երեկ, 23:54Մեկ նկարի ցուցահանդես. «Լուսնկա գիշեր Դնեպրում»
156Երեկ, 22:54«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
29920.09.2025, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
37019.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
56617.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
60416.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
28215.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
70215.09.2025, 01:30