Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն և հասանելի դարձրել

Լուվրի թանգարանը թվայնացրել է և առցանց հրապարակել իր ամբողջ հավաքածուն՝ 482 հազար արվեստի գործ։ Առցանց արխիվը մշտապես կթարմացվի և կավելացվի: Այս մասին գրում է CNN-ը։ Թանգարանը նախկինի պես փակ է այցելուների համար, սակայն այժմ Լուվրում ընթանում են վաղուց ծրագրված վերանորոգման աշխատանքները:
«Այսօր Լուվրը սրբել է իր գանձերի վրայի փոշին, նույնիսկ ամենից քիչ ճանաչվածների։ Առաջին անգամ յուրաքանչյուր ոք կարող է համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով անվճար հասանելիություն ստանալ ամբողջ հավաքածուին՝ անկախ նրանից, թե այդ արվեստի գործը ցուցադրվում է թանգարանում, ժամանակավոր օգտագործման համար է վերցվել, թե պահված է: Ես վստահ եմ, որ այս նախաձեռնությունն ավելի կոգեշնչի մարդկանց այցելել Լուվր և տեղում ծանոթանալ հավաքածուների հետ»,-հայտարարել է թանգարանի նախագահ Ժան Լյուկ Մարտինեսը:
Կայքում հասանելի են ոչ միայն Լուվրում ցուցադրված աշխատանքներն, այլև ժամանակավոր օգտագործման համար վերցված կամ պահվող արվեստի գործերը։
Բացի այդ, այցելել թանգարան՝ առանց տնից դուրս գալու, այժմ հնարավոր է ինտերակտիվ քարտեզի միջոցով:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
8400:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
93Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
89Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42107.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76401.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75001.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75801.11.2026, 21:12