«ՀՀ պատվիրակությունը վետո է դրել ԵԱՀԿ դիտորդների առաքելությանը Դոնբասում». Տիգրան Խզմալյան
![]() 295 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 15:28 «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը եկավ իշխանության՝ օլիգարխիայի և կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով, վերջին օրերին կատարեց իր բոլոր մեղքերից երևի վերջինը, որովհետև ընտրությունները, այսպես ասած, հայտարարվել են Փաշինյանի և օլիգարխ Ծառուկյանի հանդիպումից հետո»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, կարծիք հայտնեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Այսինքն դա արդյունք է հենց այն խայտառակ դավադրության և պայմանավորվածության, որի բոցավառ քննադատն էր Փաշինյանը: Նա եկել էր «մերժիր Սերժին», «մերժիր օլիգարխիան», «մերժիր կոռուպցիան» կարգախոսով, և հեռանում է նույն այդ օլիգարխիայի հետ պամանավորվածության արդյունքում»,- նշեց Խզմալյանը: Վերջինի խոսքով՝ Փաշինյանը հենց այս օրերին էլ շարունակում է տանել այդ նույն «օլիգարխիկ, կոռուպցիոն, ստրկամիտ ավանդույթը, որը ստեղծել են Կրեմլը և ԿԳԲ-ն»: «Դրա վերջին խայտառակ օրինակն է այն, որ մեկ-երկու օր առաջ, ՀՀ պատվիրակությունը վետո է դրել ԵԱՀԿ դիտորդների առաքելությանը Դոնբասում: Ի՞նչ է սա նշանակում. Ուկրաինան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ Ռուսաստանի նոր հարձակման սպառնալիքի ներքո... Դուք պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի պատվիրակությունը Պուտինի թելադրանքով վետո է դնում, որպեսզի Ուկրաինան չկարողանա ստանալ միակ անկախ դիտորդական առաքելությունը, որից ունի նաև Հայաստանը»,- ասաց Տ. Խզմալյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
