ՀՀ-ում առաջին անգամ ձայնագրվել են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
![]() 281 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 15:12 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվելու են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու: Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ի հետ այդ նախագծում ներգրավված են Ռուսաստանից ժամանած 14 փորձառու մասնագետներ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի տեսաձայնագրման անձնակազմից են: Նախագծի հնչյունային ռեժիսորն Իլյա Պետրովն է (Գրեմմիի հավակնորդ, 2014թ.), բեմադրող ռեժիսորը՝ Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005թ., 2008թ.), բեմադրող օպերատորն ու տեխնիկական տնօրենը՝ Արսենի Նիկոլայևը: Տեսաձայնագրության առաջին փուլում՝ 2021 թվականի հունվարի 16-23-ը, ձայնագրվել են կոմպոզիտորի Թիվ 1, 2 և 5 սիմֆոնիաները: Առաջին փուլը կայացել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում: Աշխատանքների երկրորդ փուլում՝ մարտի 27-ից ապրիլի 1-ը, մասնագետների խումբը Ֆիլհարմոնիկի հետ տեսաձայնագրել են Բեթհովենի Թիվ 4, 6, 7 սիմֆոնիաները: Կատարված տեսաձայնագրություններն այժմ հետարտադրական փուլում են (Post Production): Մարինյան թատրոնի մասնագետների պնդմամբ՝ աշխատանքները կարող են դասվել աշխարհի լավագույն ձայնագրությունների շարքին: Նախագծի պրոդյուսերն է ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը: Բեթհովենյան սիմֆոնիաների տեսաձայնագրությունների ամբողջական ժողովածուն Հայաստանի նվագախմբային արվեստի պատմության մեջ եզակի ձեռքբերում է: Այդ հավաքածուն եզակի է նաև նախկին Խորհրդային Միության երկրների կտրվածքով: Գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաներին այդ կերպ անդրադառնալը շատ արդիական և խորհրդանշական է, քանի որ անցած տարի կոմպոզիտորական արվեստի այդ հսկայի 250-ամյա հոբելյանն էր, և ողջ աշխարհը ստիպված էր համավարակի պատճառով բոլոր միջոցառումները տեղափոխել 2021 թվական: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
118Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
296Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
76025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
75824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60921.02.2026, 00:42
