«Դա պրիմիտիվ միջոց էր՝ խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից». Ռ. Քոչարյան
![]() 1018 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 23:24 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, խոսելով Արցախի մասին, ասել է, որ պատերազմից առաջ առկա բանակցային գործընթացը ենթադրում էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց: «Մեր վերահսկողության տակ եղած տարածքների փոխանակում ԼՂ կարգավիճակի հետ: Սա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են: Կա նախկին ԼՂԻՄ տարածք և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջաններ։ Դրանք ընդգրկված էին ԼՂՀ կազմում, սակայն դրանք նույնպես ընկալվում էին որպես բուֆերային գոտի։ Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի շուրջ»,- ասել է նա: Նրա համոզմամբ՝ վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային գործընթացը հասցրեց փակուղի: «Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունը բանակցային գործընթացը սկսեց զրոյական կետից, հետո պահանջեց Արցախի մասնակցությունը բանակցություններին, ապա հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Այս ամենի հետևանքով, ըստ Քոչարյանի, ձևավորվեց տեսակետ, որ հայկական կողմը հեռանում է բանակցային գործընթացից: «Ես կարծում եմ, որ նրանք չէին հասկանում, որ դրանով հրահրում են: Դա մի տեսակ պրիմիտիվ միջոց էր՝ խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
