«Դուք կրո՞ւմ եք պատասխանատվություն մարտի 1-ի իրադարձությունների համար». Պոզները՝ Քոչարյանին
![]() 358 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 00:16 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին: Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, երկորդ նախագահը պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը: «Դուք կրո՞ւմ եք պատասխանատվություն մարտի 1-ի իրադարձությունների համար, քանի որ ձեզ մեղադրում են արյուն թափելու մեջ»,- հարցրել է Պոզները: Հարցին ի պատասխան Քոչարյանն ասել է. «Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, որը ես պարտավոր էի անել՝ ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել»,- ասել է նա: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
