Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ․ #WarGonzo

Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ․ #WarGonzo
1026
Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 11:32

Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները։
«Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռավար ռեժիմով (պայմանավորված կորոնավիրոսային իրավիճակով)։
Զրույցը տևել է մոտ 1 ժամ, քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, խորհրդարանական առաջիկա ընտրությունները, Արցախում իրավիճակը և անվտանգության հարցերը:
Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզների մոտ՝ Առաջին ալիք գնալը։
Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը, կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) պատահական չի հրավիրել Քոչարյանին իր մոտ»,- գրում է Telegram-ալիքը։