Փաշինյանը խոստանում է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց վիճարկման կարիքը չլինի. #Риа
![]() 848 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 19:12 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները երկրում անց են կացվելու այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Նա հիշեցրել է, որ իշխանություններն առաջարկել են արտահերթ ընտրություններ անցկացնել «քաղաքական լարված իրավիճակից դուրս գալու նպատակով, որը երկրում առաջացել է արցախյան պատերազմից հետո»: Ըստ Փաշինյանի, 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, որոնց շնորհիվ նա դարձավ վարչապետ, «եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում»: «Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվեցին բոլորի կողմից: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ ևս մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն»- ասել է երկրի ղեկավարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
