Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան կամերային համերգով
![]() 248 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 17:56 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 8-ին, ժամը 19:00 կկայանա կամերային երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Լ.Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։ Համերգն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020թ. հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018թ. ապրիլին mասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի: 2015թ. դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: 2014թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: Մասնակցել է պրոֆ. Անա Չումաչենկոյի, Լեոնիդաս Կավակոսի, Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերին: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Դիանան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակից է: Սկսած 2012թ. գործունեություն է ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միության և «YerazArt» հիմնադրամի (Բոստոն, ԱՄՆ) հովանու ներքո: Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008 թ. մասնակցել է Գ.Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009 թ. , 2013 թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2011 թ. մասնակցել է Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների միջազգային մրցույթին՝ արժանանալով դափնեկրի կոչման և 4-րդ մրցանակի: 2016 թ. մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: Նույն թվականին մասնակցել է ԱՊՀ երկրների կազմակերպած Դելֆյան խաղերին՝ արժանանալով 3-րդ մրցանակի: 2019թ. մասնակցել է Armenia International piano competition-ին (4-րդ մրցանակ): 2020 թ. մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Հանդիսացել է Վլադիմիր Սպիվակովի և «Նոր անուններ» միջազգային հիմնադրամների կրթաթոշակառու: |
Բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը (լուսանկար)
137Երեկ, 23:54Մեկ նկարի ցուցահանդես. «Լուսնկա գիշեր Դնեպրում»
153Երեկ, 22:54«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
29620.09.2025, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
36719.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
56617.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
60416.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
28215.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
70215.09.2025, 01:30