«Պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն»․ Ռուստամ Բադասյան
![]() 817 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 12:24 Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշմանը, նշեց, որ մեծ ցավ է ապրում տեղի ունեցած գործընթացների մասով։ Նախարարը միաժամանակ հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, ինչպես նաև, նրա խոսքով, արդարադատության նախարարը չի կարող կոնկրետ քրեական գործերի հետևանքների վերաբերյալ պատասխաններ տալ։ «Դատաիրավական բարեփոխումների ոլորտում հիմնական պատասխանատուն ես եմ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել։ «Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած որոշման դեպքում՝ եթե կորոշվի, որ ես եմ պատասխանատու դատաիրավական բարեփոխումների և, այսպես կոչված, վեթինգ չանելու համար»,- հայտարարեց Բադասյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
