Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Դոնբասում՝ շփման գծում իրավիճակը վատթարանում է. Պուշիլին

Դոնբասում՝ շփման գծում իրավիճակը վատթարանում է. Պուշիլին
728
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 15:09

Դոնբասում՝ շփման գծում իրավիճակը մնում է ծայրահեղ անհանգիստ և վատթարացող, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:

«Շփման գծում գտնվող անձնակազմն ասում է, որ ըստ շփման գծում տեղակայված տեխնիկայի քանակի, Ուկրաինան այժմ պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը»,-հայտարարել է Պուշիլինը։
Նա վստահեցրել է, որ ԴԺՀ-ը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։
«Դժվար է ասել, արդյոք կա բավարար վճռականություն, գիտակցում, որ դա մահ կլինի ողջ Ուկրաինայի համար։ Ուկրաինային դրդում են, հրահրում են արևմտյան երկրները»,-նշել է Պուշիլինը։