Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Աստվածածնին նվիրված տոները հայոց մեջ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելել». Կարպիս Փաշոյան

«Աստվածածնին նվիրված տոները հայոց մեջ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելել». Կարպիս Փաշոյան
382
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 19:16

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստվածածնին նվիրված տոները հայոց մեջ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելել, ընդհանրապես հենց աստվածածինն էլ առանձնահատուկ կարգավիճակ ունի Հայ առաքելական եկեղեցում: Համանման կարգավիճակ կարող ենք նկատել նաև Կաթոլիկ եկեղեցում, իսկ Ուղղափառ եկեղեցում այդպիսի մոտեցում չկա: Ի դեպ, Հայոց տոնացույցում Մարիամ աստվածածնին նվիրված 7 տոն կա:
Հայկական միջավայրում նրա նկատմամբ գոյություն ունեցող առանձնահատուկ վերաբերմունքը կապված է հին հայերի դիցաբանական ընկալումների հետ, որոնց մեջ իգական աստվածությունները գերակա դիրքեր էին զբաղեցնում: Մասնավորապես Մարիամի մեջ են խտացված Անահիտի, Աստղիկի և Նանեի ֆունկցիոնալ հատկանիշները»: